community-power-worksՀամայնքային մասնակցության մասին մի շարք գրառումներ կատարելուց հետո կարիք կա ներկայացնել նաեւ «համայնքի ներուժ» հասկացությունը, որն իր մեջ ներառում է համայնքային մասնակցությունը:

«Ներուժ» հասկացությունն իր արմատներով ծագում է լատինական «potentia» բառից, որը բառացիորեն նշանակում է «ուժ» կամ «հզորություն» և ենթադրում է որևէ բնագավառում կամ ոլորտում առկա միջոցների և հնարավորությունների հանրագումար: Մասնագիտական գրականության մեջ հայտնի են այս հասկացության բազմաթիվ սահմանումներ, թեև ընդհանուր առմամբ սոցիալական գիտությունների գրականության մեջ ներուժը դա հնարավորություն է համայնքում ազդել որոշումներ կայացման վրա, ինչպես նաև  անհատական և հասարակական ռեսուրսների էֆֆեկտիվ օգտագործումն է համայնքում: Ներուժը դա ընդամենը հնարավորություն է փոփոխություն առաջացնել: Դա էներգիա է, որը նպատակը հասցնում է մինչև վերջ: Համայնքային զարգացման մասնագետներին անհրաժեշտ է իմանալ համայնքի ներուժի կառուցվածքը, որպեսզի ավելի արդյունավետ իրականացնեն և զարգացնեն տեղական մակարդակում իրականացվող նախաձեռնությունները: Համայնքը կարող է սահմանված լինել, որպես շրջան, քաղաք, պետություն, այլ աշխարհագրական կամ աշխարհաքաղաքական սահման:

Համայնքային զարգացման մասնագետը, ով  կարող է իմանալ համայնքում ներուժի բաղկացուցիչ մասերը, կարող է մեծացնել նախաձեռնությունների  ժամանակ հաջողության հավանականությունը  : Հաճախ, երբ մարդիկ սահմանում են ներուժ հասկացությունը, ապա բացասական կարծիքները գերակշռում են: Ներուժը դիտարկվում է, որպես ղեկավարող, ստիպող և  քանդող մի երևույթ: Որոշ սոցիոլոգներ օգտագործում են ներուժ տերմինը և ոչ թե ազդեցությունը, որպեսզի այն բնորոշվի ոչ թե ստիպողականություն, այլ վստահություն և համոզվածություն: Սակայն ակնհայտ է, որ ընդհանուր բնութագիրը մնում է նույնը: Նույնիսկ ամենաուժեղ և ազդեցիկ մարդկանց համար ազդեցությունը անսահմանափակ չէ: Սակայն համայնքային զարգացման մասնագետը նաև պետք է օգտագործի այդ մարդկանց ազդեցությունը համայնքում փոփոխություններ առաջացնելու նպատակով, քանի որ այդ մարդիկ հեղինակություններ են իրենց համայնքում և կարող են տանել բնակիչներին իրենց հետևից :

Ջին Բեքեր Միլերը /1983/ սահմանում է ներուժը, որպես փոփոխություն առաջացնելու հնարավորություն – այսինքն հնարավորություն տեղաշարժել ինչ-որ մի բան Ա կետից Բ կետ: Այդ տեղաշարժի մեջ կարող է մտնել նույնիսկ մտքերը, էմոցիաները կամ գաղափարները: Դա կարող է լինել ինչ որ գործողություն, որը մարդկանց կդրդի փոփոխություն իրականացնելուն: Այն մարդիկ, որոնք նպաստում են ինչ-որ մեկի հնարավորությունների, գիտելիքի կամ ռեսուրսների աճին, համարվում են համայնքի շարժիչ ուժը: Այսինքն մարդիկ, որոնք կատարում են կրթական, առողջապահական և սոցիալական գործունեություն, համարվում են համայնքի ներուժի բաղկացուցիչ մասը: Սա բավականին տարբերովում է մյուս  ներուժի մյուս սահմանումից, որը ենթադրում է ավելի շատ հիերարխիկ դասակարգումը:

Այժմ ներուժ գաղափարը մեծամասամբ սկսել է  ընդունվել, որպես ավելի կենսունակ և էֆֆեկտիվ մոտեցման պատկերացում: Ներուժը, որը օգտագործում է լոկալ մակարդակում   կառավարում իրականացնելու նպատակով, պետք է դիտարկվի, որպես քաղաքացիների և քաղաքացիական ակտիվիստների հնարավորություն, որը թույլ է տալիս համախմբել համայնքի անդամներին տարբեր նախաձեռնությունների մեջ, որոնք իրենց համայնքի կյանքում բերում են իրական և տեսանելի փոփոխությունների :