Անցած տարվա ամենամեծ իրադարձություններից մեկը դա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի փայլուն ելույթներն էին։ Վերջապես մենք հնարավորություն ստացանք հպարտանալու մեր ազգային հավաքականով։ Սա այն դեպքն էր, երբ դու իսկապես ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՍ, որ ՀԱՅ ես։ Եվ այդ ուրախությունը արտահայտվում էր ոչ թե սեղանի շուրջ բաժակ բարձրացնելով ու ասելով մեր ժողովուրդը……, այլ կոնկրետ խաղի ժամանակ մարդիկ անսահման ուրախանում էին։ Առաջին անգամ էր հանդիպման սկզբում մարզադաշտի կեսից ավելին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆԵՐԳՆ ԷՐ երգում։ Ու ինձ համար կարևորը այն էր, որ մի երեխա պտտվեց և հորը հարցրեց. “Պապ, բա էս ի՞նչ են երգում էս մարդիկ”։ Իսկ պատասխանը հետևյալն էր. “Տղես, գնանք տուն իրար հետ կսովորենք մեր հիմնը”։ Սա այն դեպքն էր, երբ 90 րոպեի ընթացքում մարդիկ ավելի շատ են տրանսֆորմացիայի ենթարկվում, քան տարիների ընթացքում ապրելով և կրթվելով։ Այդ իսկ պատճառով շնորհակալ ենք Հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին… Առաջին անգամ մեր մարզադաշտում երկրպագուները ԱԼԻՔ արեցին, որը գեղեցկացրեց Հանրապետական մարզադաշտի ընդհանուր տեսքը։ Համոզված եմ, որ ֆուտբոլիստներն էլ էին շատ ոգևորված այդ ամենը տեսնելով։
Այս տարի առաջին անգամ մեր ֆուտբոլիստները գոլ խփելուց հետո սկսեցին համբուրել մեր ԳԵՐԲԸ…
Մի թե հիանալի չէ. չէ որ հենց այսպես է սկսվում սերը հայոց եռագույնի, հիմնի և գերբի հանդեպ։
Հայաստան – Անդորրա խաղից հետո First Armenian Front-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց մեծ հաղթական երթ դեպի Հանրապետության Հրապարակ – Հյուսիսային Պողոտա – Մաշտոցի պողոտա…. Եվ ամեն հարմար վայրում մարդիկ կանգնում էին ու երգում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆԵՐԳԸ, զուգահեռ վանկարկելով. “Հայաստան”, “Հայեր” և այլն։


Վերջում նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ֆուտբոլիստներին և ֆուտբոլին նվիրված մարդկանց, ինչպես նաև բոլոր հայ երկրպագուներին։ Այս տարի հուսով եմ, որ ավելի մեծ հաղթանակների ականատես կլինենք։

Եվ վերջում նորից տեսեք, թե ինչ էր կատարվում հաղթական հանդիպումների ընթացքում և ավարտից հետո.