«Երեխայի առողջության հավաստագիր» պետական ծրագրի մասին…

Leave a comment


Ինչպես բոլորս գիտենք 2011 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց «Երեխայի առողջության հավաստագիր» պետական ծրագրիրը, ըստ որի 0-7 տարեկան երեխաների բոլոր պոլիկլինիկական և հիվանդանոցային ծառայությունները անվճար են մատուցվելու. համենայնդեպս այդպես ներկայացվեց։

Հրաշալի ծրագիր առողջապահության ոլորտում և այն բնականաբար կնվազեցնի մանկամահացության ցուցանիշները և ստվերային վճարումները։ Նշենք, որ «Երեխայի առողջության հավաստագիր» ծրագիրը ձեռնարկվել է Առողջապահության նախարարության կողմից` Վորլդ Վիժն բարեգործական կազմակերպության «Երեխայի առողջությունն առաջնային է» համաշխարհային քարոզարշավի, ինչպես նաև ՄԱՄՀ-ի և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերի աջակցությամբ: Այսինքն այս ծրագրի միջոցով մեծ քայլ կատարվեց երեխայի հիմնարար իրավունքներից մեկի իրականացմանը Հայաստանի Հանրապետությունում։ Խոսքը գնում է 1989 թվականի նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 24-րդ հոդվածին:

Հոդված 24 / Առողջություն և առողջապահություն.

Յուրաքանչյուր երեխա ունի իր առողջության պաշտպանության իրավունք, այն է՝ բժշկական օգնություն, մաքուր խմելու ջուր և լիարժեք սնունդ ստանալու իրավունք։ Պետությունները պետք է ապահովեն մանկական մահացության իջեցումը և անցկացնեն տեղեկատվական արշավներ՝ առողջության մասին գիտելիքները տարածելու նպատակով։


Այս կոնվենցիային Հայաստանը միացել է 1992 թվականի հունիսի 12-ին։

Իսկ այժմ անդրադառնանք այն հարցին, թե իրականում ինչ ունենք այս խնդրի վերաբերյալ։ Առաջին հերթին երեխային տրամադրվող դեղորայքի ցուցակը շատ սահմանափակ է. այսինքն կան շատ ու շատ դեղամիջոցներ, որ ծնողները կրկին պետք է իրենց միջոցով գնեն։ Եվ այստեղ թյուրիմացություն է առաջանում հասարակության և բուժ/ աշխատողների միջև։ Ի՞նչ է ստացվում, որ մի կողմից պետությունը հայտարարում է 0-7 տարեկան երեխաների համար առողջապահական ծառայությունները անվճար են՝ չնշելով այն բոլոր ծառայությունների ցանկը, որոնց համար պետք է քաղաքացին ինքը վճարի։ Այս ամենի արդյունքում բնակիչները ունենալով այդ հավաստագրերը իրենց ձեռքում մի շարք դեղամիջոցներ պետք է գնեն ինքները։ Հաջորդը, գոյություն ունեն”Հատուկ և դժվարամատչելի ծառայություններ”, որոնք նույնպես բոլորին անվճար չեն մատուցվում և պետք է ունենաս սոցիալապես անապահով ընտանիքի կարգավիճակ։

Այսինքն մի բան է ակնհայտ այսօր մեր հասարակությունում առկա է ինֆորմացիայի պակաս… Պետությունը PR է անում իր ծրագրի միայն մի մասը և ստվերում թողնում մյուս մասը։

Եվ այսպիսով շատ ու շատ բացեր կան այս ոլորտում, որոնք  անհրաժեշտ են քննարկվեն և վերացվեն։

World Vision Armenia / Վորլդ Վիժն Հայաստան

Leave a comment


Վորլդ Վիժն ….. Շատերի համար սա ոչինչ չասող բառեր են, որոշների համար ուղղակի կազմակերպություն է, իսկ ահա ինձ համար… ինձ համար դա իմ կյանքի կարևորագույն փուլերից մեկն է, ինչպես մասնագետ, այնպես էլ որպես ՄԱՐԴ։ 18 տարեկան էի, երբ  առաջին անգամ հայտնվեցի Վորլդ Վիժն Հայաստանում. համալսարանում, որպես պրակտիկայի վայր ընտրեցի հենց այս կազմակերպությունը և մինչև հիմա երջանիկ եմ այդ ընտրության համար։ 2008 թվականի փետրվար – մայիս ամիսներին պրակտիկաս անցկացնելուց հետո հասկացա մի բան, որ ես իրոք սկսեցի սիրել այս կազմակերպությունը։ Եվ որոշեցի գրանցվել, որպես կամավոր և շարունակել կապի մեջ մնալ այս կազմակերպության հետ։ 6 ամիս աշխատելով երեխաների պաշտպանության ծրագրում ընկերներիցս մեկը տեղեկացրեց, որ շուտով բացվելու է մեկ ուրիշ ծրագիր /տարածքային զարգացման ծրագիր/ և ես որոշեցի, որ պետք է շարունակեմ իմ ճանապարհորդությունը այդ ծրագրում։

Շատ լավ հիշում եմ փետրվարի 23-ին առաջին անգամ գնացի նոր բացված գրասենյակ և հասկացա, որ աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկն եմ, քանի որ հնարավորություն էի ստացել աշխատել մի շատ ՀԶՈՐ և ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ թիմի հետ։ Իսկ ահա 20 տարեկանում արդեն սկսեցի աշխատել այս կազմակերպությունում /մինչև այժմ էլ աշխատում եմ 🙂 /… Շատ բաներ կան կյանքում, որ տվյալ պահին չես գնահատում, բայց որոշ ժամանակ անց դու հասկանում էս այդ ամենի կարևորությունը քո կյանքում։ Այս կազմակերպությունում ես ձեռք բերեցի շատ ու շատ իսկական ԸՆԿԵՐՆԵՐ, որոնցից ես շատ բան եմ սովորել ու մինչև հիմա էլ սովորում եմ և վստահ եմ, որ սովորելու եմ։ Ի՞նչու եմ անում այս գրառումը… Քանի որ այս ամիս լրացավ իմ և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության ծանոթության 3 տարին և ես չէի կարող չանդրադառնայի իմ կյանքում շատ կարևոր այս փաստին։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են եղել այս ընթացքում և աջակցել են. Իմ շատ լավ ընկերներին, որոնց անունները չեմ նշում, քանի որ ես իրենց միշտ ասում եմ իմ կյանքում իրենց ՄԵԾ դերի մասին։ Եվ վերջում կրկին ուզում եմ նշել, որ ես հպարտ եմ, որ այս թիմի մի մասնիկն եմ ու իրոք սիրում եմ ՎՈՐԼԴ ՎԻԺՆ կազմակերպությունը և շնորհակալ եմ իմ ճանապարհին հայտնվելու համար։